Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահճակալների թիվը գերազանցում է բանտարկյալների թվին, դեկտեմբերի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ըստ նրա՝ մահճակալները 4 հազարից ավելի են, իսկ բանտարկյալներն՝ ավել քիչ: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ որոշ քրեակատարողական հիմնարկներում առայժմ ծանրաբեռնվածության խնդիր կա:
Հրայր Թովմասյանը նաեւ հայտնել է, որ արդեն պատրաստ է Արմավիրի քրեակատարողական հիմնարկը: Այն նախատեսված է 400 մարդու համար: Հունվարից կսկսվի դրա շահագործումը:




























