Աբովյան քաղաքում երեկ՝ դեկտեմբերի 19-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա մի բնակչուհի մահացած վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների` երիտասարդ կնոջը ընտանիքի անդամները մահացած հայտնաբերել են լոգարանում: Նա ամուսնացած էր: Մահվան պատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տեղադրություն




























