Ռուսաստանի Բաշկիրիայի հանրապետությունում կինը տաս տարի ազատազրկման է դատապարտվել՝ վեցամյա դստեր սպանության համար:
Հետաքննության տվյալներով՝ կինը, ցանկանալով ինքնասպանլինել ու իր հետ սպանել նաեւ փոքրահասակ դստերը, նրան շոգեբաղնիք է տարել: Ենթադրվում է, որ մայրը տաքացրել է բաղնիքը, երեխային այնտեղ տարել ու տարածքում մոտ վեց սրվակ կորվալոլ լցրել: Աղջիկը ներսում փակված է եղել այնքան ժամանակ, մինչեւ մահացել է, հաղորդում է «Նովայա գազետան»:
Մարդասպան մորը հայտնաբերել ու հիվանդանոց են տեղափոխել, հետո՝ ոստիկանության բաժանմունք: Հետաքննության ընթացքում նա չի կարողացել բացատրել իր արարքի պատճառները:





























