Թուրքիայում դեկտեմբերի 17-իս սկսված սկանդալային ձերբակալություններին է անդրադարձել PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդներից Ջեմիլ Բայըքը՝ հայտնելով, թե հաղթող կլինի նա, ով քայլ կանի քրդական հարցի կարգավորման մեջ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ջեմիլ Բայքը, անդրադառնալով Էրդողանի-Գյուլեն ծայր առած հակամարտությանն ու սկանդալային ձերբակալություններին, ասել է, թե մինչեւ Գյուլենի համայնքը որպես զուգահեռ պետություն դաշինքի մեջ էր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ, սակայն այժմ այդ դաշինքը խարխլվել է եւ սկսվել է քանդվել։ Նա պնդել է, թե այս հակամարտությունը կամ կողմերի հաշտեցմամբ, կամ մի կողմի լիակատար պարտությամբ է ավարտվելու։
«Իհարկե, իշխող կուսակցությունը կարող է այս վիճակից փրկվել։ Դրա միակ ճանապարհը քրդական հարցի կարգավորման մեջ ժողովրդավարական եւ խաղարար ճանապարհներով քայլեր անելն է։ Եթե նա այդ քայլը անի, պարտվողը կլինի զուգահեռ պետությունը եւ Գյուլենի համայնքը», -ասել է Ջեմիլ Բայըքը։
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։





























