Դալմա Գարդեն Մոլի այցելուներին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ընձեռում է հնարավորություն համատեղելու ԱՊՊԱ պայմանագրի կնքումը գնումներ կատարելու հետ:

Ընկերությունը տեղեկացնում է, որ առեւտրի կենտրոնում գործում են ԱՊՊԱ վաճառքի կետերը, որոնք թույլ են տալիս Դալմայի այցելուներին կնքել ԱՊՊԱ պայմանագիր անմիջապես առեւտրի կենտրոնում՝ խնայելով իրենց ժամանակը: Բավական է միայն թողնել փաստաթղթերը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ վաճառքի կետերից ցանկացածում, որոնցից մեկը Դալմա Գարդեն Մոլի անմիջապես դիմաց կայանված ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՊՊԱ շրջիկ գրասենյակն է, իսկ մյուս երկուսը տեղակայված են ներսում՝ մուտքի մոտ գտնվող Էյչ Էս Բի Սի բանկում եւ Գուրման սուպերմարկետի դիմաց:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գործակալները հաշված րոպեների ընթացքում կկնքեն պայմանագիրը եւ կտրամադրեն այն հաճախորդներին: Վաճառքի կետերի նպատակն է դառնալ առավել հասանելի եւ ապահովել լրացուցիչ հարմարություն հաճախորդների համար: