Գեղարքունիքի մարզի Սեւանա լճի ափամերձ հանգստյան գոտու տարածքում, դեկտեմբերի 20-ին, ժամը 23:35-ի սահմաններում, ավտոմեքենան արգելափակվել է ավազակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ա. Բ.-ին պատկանող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 99 UU 949 համարանիշի ավտոմեքենան:





























