Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհներն, այսօր՝ դեկտեմբերի 21-ի ժամը 09.30-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դիլիջանի ոլորաններում եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Երեւան-Սեւան մայրուղու 8-րդ կմ-ում առկա է մառախուղ: Երեւանում այս պահին ձյուն է տեղում:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:





























