Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել երկհարկանի ավտոբուսի մասնակցությամբ: Նախնական տեղեկություններով՝ տուժել է առնվազն 32 մարդ, որոնցից 7-ը գտնվում են ծանր վիճակում:

Հաղորդվում է, որ ավոտբուսի վարորդը «փորձել է խուսափել արտակարգ ծառայությանը պատկանող մեքենայի հետ բախումից», որի հետեւանքով ավտոբուսը իր ողջ արագությամբ բախվել է ծառին:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են մի քանի հրշեջ բրիգադներ, բժիշկներ ու ոստիկանությունը:
Փրկարարները փորձում են ավտոբուսի սրահից մարդկանց դուրս բերել, որոնք չեն կարողանում դա ինքնուրույն անել: Փրկարարները ստիպված են եղել կտրել ավտոբուսի թափքը: Ավտոբուսում արգելափակված ուղեւորներին վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները: