ՌԴ Ռոստովի մարզում երթուղային «ԳԱԶել»-ի եւ բեռնատարի բախման հետեւանքով 12 մարդ վնասվածքներ է ստացել, 3-ը՝ զոհվել։
ՃՈ մարզային վարչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի երեկոյան՝ Տագանրոգի շրջակայքում՝ Ռոստով-Տագանրոգ ավտոճանապարհի 45-րդ կմ-ում։
«Գազել»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել բեռնատարին»,- հայտնել են վարչությունից։
Տուժածներին տեղափոխել են Տագանրոգի հիվանդանոց, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։





























