Թուրքիայում դեկտեմբերի 17–ից սկսված սկանդալային մեծ կաշառք գործողության շրջանակում ձերբակալված ՆԳ եւ Էկոնոմիկայի նախարարների որդիների նկատմամբ դատարանը կալանման որոշում է կայացրել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մեծ կաշառք գործողության շրջանակներում ձերբակալված 71 հոգուց 49-ին տեղափոխել են դատարան, որտեղ նրանց մի մասի դեմ խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսները սոտրագրությամբ ազատ են արձակվել:
Դատարանը կալանման որոշում է կայացրել ՆԳ նախարար Մուամեր Գյուլերի որդու՝ Բարըշ Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդու՝ Քաան Չաղլայանի, ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Ասլանի եւ եւս 12 հոգու նկատմամբ:
Դատարանն ազատ է արձակել Բնապահպանության նախարարի որդուն, Ֆաթիհի քաղաքապետին եւ եւս 19 հոգու:
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։





























