Ադրբեջանական բանակի զինանոցը կհամալրվի իսրայելական արտադրության նոր անօդաչու թռչող սարքերով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Նախարարի խոսքով՝ 2013թ.-ին Իսրայելում Orbiter-2M անվամբ 10 անօդաչու թռչող սարք է արտադրվել, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Անօդաչու ինքնաթիռները կհամալրեն ադրբեջանական բանակի զինանոցն այն բանից հետո, երբ անցնեն անհրաժեշտ թեստավորումը:
Orbiter-2M-ները թողարկում են Իսրայելի գործարաններում՝ հաստատված իսրայելական արտոնագրի համաձայն, Aeronautics Defense-ի աջակցությամբ:
Հաղորդում են, որ նախկինում Ադրբեջանը այս դասի թռչող սարքեր չի ունեցել:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, ադրբեջանական զինանոցում արդեն առկա են Hermes-900, Heron եւ Hermes-450 տեսակի անօդաչու ինքնաթիռներ, հակածովային հրթիռային համալիրներ ու հակաօդային պաշտպանական համակարգեր:
Հայտնի է, որ Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը 2012-2013թթ. ընթացքում կազմում է ավելի քան 1,6 միլիարդ դոլար:





























