Երեւանում արդեն սովորական երեւույթ է դարձել, որ փողոցների կարմիր գծանշումներով հատվածում արգելում են մեքենաներ կայանել:
NEWS.am-ն իր ընթերցողներից մեկից լուսանկարներ է ստացել, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես են կարմիր գծանշումներով կայանատեղիում դիմացի խանութները փակում իրենց դիմացի տարածքը այլ մեքենաների կայանման համար:
«Երբ զանգահարում ենք «Parking city service» ծառայություն, որոնք զբաղվում են կարմիր գծանշումներով հատվածներում մեքենաների կայանման վերահսկողությամբ, նրանք ասում են, որ կզբաղվեն այդ խնդրով, բայց իրականում ոչինչ չեն անում: Իսկ խանութների ներկայացուցիչներն էլ ասում են, որ լավ են անում, փակում են, քանի որ դա իրենց տարածքն է»,-վրդովված պատմեց Արման անունով քաղաքացին, ով այս լուսանկարների հեղինակն է:






























