Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Միներալնիե Վոդի քաղաքում «օմոն»-ականը տեղացիների հետ կռվի ժամանակ կրակ է բացել: Ըստ իրավապահների, վիրավորվել է պատահական մի անցորդ, ում տեղափոխել են հիվանդանոց:

ՆԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ հատուկ նշանակության ջոկատի երկու աշխատակիցներ գործուղման ժամանակ վեճի մեջ են մտել երեք անձանց հետ: Երբ տղամարդիկ դուրս են եկել սրճարանի բակ, ոստիկանը կրակ է արձակել հաշվեցուցակային զենքից:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վիրավորները երկուսն են, որոնց տեղափոխել են Պյատիգորսկի եւ Մինվոդիի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են քննիչները: