«ՀայՌուսգազարդ»-ի կողմից հանրապետությունում իրականացված գազիֆիկացման աշխատանքների եւ կատարված մեծածավալ ներդրումների արդյունքում այսօր գազահամակարգին է միացվել 600 000-րդ բաժանորդը:
Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երջանիկ բաժանորդը Արշակունյաց 135 շենքի 77 բնակարանի բնակչուհի Հռիփսիմե Գալստյանն էր, որ երկար տարիներ աշխատել է օդանավակայանում՝ որպես ուղեկցորդուհի, այժմ թոշակառու է: «Երեւանգազ»-ը բաժանորդին նվիրել է գազօջախ:
«ՀայՌուսգազարդ» -ն այսօր բնական գազ է մատակարարում 552 համայնքի, մինչ 1990թ. հանրապետությունում գազաֆիկացված է եղել 388 համայնք:



























