41-ամյա Համլետ Խ.-ն, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 01.10-ին, դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին եւ հայտնել, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Բլբուլյան փողոցի թիվ 105 շենքի մոտից փախցրել են իր «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել են 30-ամյա Վարսամ Օ.-ն եւ 19-ամյա Արմեն Խ.-ն:

Ավտոմեքենան հայտնաբերվել է Վարսամ Օ.-ի տան բակում:

Կատարվում է հետաքննություն: