Միխայիլ Խոդորկովսկին դեկտեմբերի 22-ին Բեռլինում մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ, Պուտինի նկատմամբ վերաբերմունքի մասին հարցին պատասխանելով, նշել է, որ կարողացել է Պուտինի հետ հակամարտությունը չափազանց հուզականորեն չընկալել եւ նրա հետ փոխհարաբերությունները պահել է իրատեսական հարթությունում:
Այդ պահին ինչ-որ մեկը դահլիճից բղավել է. «Իսկ արդյոք Ալեքսանյանը հուզական արձագանքի պատճառ չէ՞»:
Ներկաները ականատես են եղել, թե Խոդորկովսկին ինչպիսի ցավ է ապրել այդ հարցին պատասխանելով, նշում է Deutsche Welle-ն:
Ես շատ լրջորեն ուսումնասիրել եմ այդ խնդիրը եւ կարծում եմ, որ դա կատարողների էքսցեսն էր եւ մենք գիտենք այդ կատարողներին: Ես նրանց անունը հրապարակ կասեի, բայց նախընտրում եմ ունենալ ավելի հստակ եւ փաստագրված տեղեկատվություն: Ցանկացած պարագայում, Ալեքսանյանն իմ խաչն է, որը պետք է կրեմ մինչեւ կյանքիս վերջ»,-հնչել է նրա հուզական պատասխանը:
Հիշեցնենք, որ ՅՈՒԿՕՈՍ ընկերության փոխնախագահ, մահացու հիվանդ Վասիլի Ալեքսանյանին, ում մոտ ՁԻԱՀ եւ քաղցկեղ էին հայտնաբերել, մոտ 3 տարի հարցաքննել էին իրավապահները, փորձելով նրանից ցուցմունքներ կորզել Միխայիլ Խոդորկովսկիի եւ Պլատոն Լեբեդեւի դեմ:
Ալեքսանյանը մահացել է 2011-ի հոկտեմբերի 3-ին՝ 39 տարեկան հասակում:





























