Թուրքիայի ՆԳ եւ ԵՄ հարցերով նախարարների դեմ դատական հայց է ներկայացրել Դիարբեքիրի բնակիչ, մասնագիտությամբ դարբին Զյուլքիֆ Յլդըրըմը։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի 55-ամյա բնակիչ Զյուլքիֆ Յլդըրըմը կաշառակերության մեջ մեղադրվող Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերի եւ ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ Դիարբեքիրի դատախազությունում հայց է ներկայացրել։
Ներկայացված հայցը ստորագրվել է եւ ուղարկվել Ստամբուլի գլխավոր դատախազություն։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում հայտնվել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, Բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարի եւ Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ կազմված հետաքննական դոսյեներն ուղարկվել են Արդարադատության նախարարություն, որից հետո հիշյալ նախարարները հրաժարականի դիմում էին ներկայացրել:





























