Եթե Թուրքիայում խորանա իշխանության տրոհման միտումը, ապա Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները կկարողանան ստեղծել իրենց կուսակցությւոնը կամ քաղաքական ուժը: Այս մասին դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Աեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
Փորձագետը Գյուլենի կողմնակիցների գործողությունները կապել է արտաքին ուժերի հետ այնքանով, որ շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը բնակվում է ամերիկյան Փենսիլվանիա նահանգում: «Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարին Էրդողանի համար առանձնահատուկ էր այնքանով, որ ներքաղաքական ապակայունացման ցանկացած փորձ նա կապել է արտաքինից եկող գործընթացների հետ: Դա վկայում է այն մասին, որ նա երկրում որոշակի գործընթացների հանդեպ վերահսկողությունը կորցրել է»,-ընդգծել է թուրքագետը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում իրականցվել է սկանդալային «մեծ կաշառք» գործողությունը, որի ընթացքում ձերբակալվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ, հայտնի ձեռներեցներ:





























