Ռուսաստանի քաղաքացուն, օտարերկրացուն կամ առանց քաղաքացիության անձանց ֆիկտիվ գրանցման համար պատժելու են 100-500 հազար ռուբլի տուգանքով: Հնարավոր է նաեւ հարկադիր աշխատանքի տեսքով պատիժ` 3 տարի ժամկետով, կամ նույնքան ժամանակահատվածով ազատզրկում:
Համապատասխան օրենքով խստացվում է առանց քաղաքացիության անձանց, օտարերկրացիների միգրացիոն հաշվառման ու Ռուսաստանի քաղաքացիների հաշվառման համար պատասխանատվությունը` հասնելով ընդհուպ քրեականի:
Օրենքն արգելում է նաեւ Ռուսաստանի տարածքում առանց հաշվառման բնակվելը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նշենք, որ Պետդումայում օրենքի քննարկումն ուղեկցվել է բողոքի ակցիաներով:





























