Թուրքական կողմը համաձայնվել է Իսրայելից ավելի քիչ փոխհատուցում ստանալ «Մավի Մարմարայի» իրադարձությունների ժամանակ սպանված քաղաքացիների համար։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber7-ը՝ վկայակոչելով իսրայելական Haaretz-ին, նախորդ շաբաթ Թուրքիայի պահանջով իսրայելական կողմի հետ Ստամբուլում քննարկվել է «Մավի Մարմարայի» իրադարձությունների ժամանակ սպանված Թուրքիայի քաղաքացիների փոխհատուցման չափը։

Նշվում է, թե թուրքական կողմը համաձայնել է ստանալ ավելի քիչ փոխհատուցում, քան նախկինում պահանջում էր։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան պահանջում էր ամեն ընտանիքի համար վճարել 1 մլն դոլար, իսկ Իսրայելը պնդում էր 100 հազար դոլար։

Հիշեցնենք, որ Նշենք, որ 2010թ. մայիսին Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին առանց Իսրայելի թույլտվության Գազայի հատված օգնություն տեղափոխող «Մավի Մարմարա» նավը։ Սպանվել էին նավի վրա գտնվող Թուրքիայի 9 քաղաքացի։