ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խոսվել է հայ եւ վրացի, հայ եւ ռուս կին պատգամավորների՝ առաջիկայում սպասվող հանդիպումների, ինչպես նաեւ ԽՍՀՄ հերոս, առաջին կին-տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի՝ ՀՀ այցի կազմակերպման մասին:
Հերմինե Նաղդալյանը կարեւորել է կին խորհրդարանականների հանդիպումները, ակտիվ շփումները, որոնք ոչ միայն ծանոթություններ են ստեղծում, այլեւ ապահովում են տարբեր երկրների կին պատգամավորների աշխատանքային փորձի փոխանակումը, տալիս միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման հնարավորություններ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել եւ շնորհակալություն հայտնել դեսպանին նոյեմբերին Ալավերդիում հայ եւ վրացի խորհրդարանականների հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար:





























