Ռուսաստանի Կալինինգրադի մարզում ոստիկանները գաղտնարան են հայտնաբերել, որում եղել է հինգ տոննա սաթ, որի արժեքը կազմել է մոտ միլիարդ ռուբլի:

Գաղտնարանը հայտնաբերել են «Սպեցիալիստ» ԲԲԸ նախկին սեփականատեր Վիկտոր Բոգդանովը: Գործարարին կասկածում են խարդախության մեջ: Այս մասին NEWS.am-ին հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Հաղորդվում է, որ առգրավված քարերի մեջ եղել է ավելի քան 1.5 կիլոգրամ կշռող նմուշներ: Բացի այդ, որոշ քարերը հազվադեպ նմուշներ են համարվում եւ դրանց արժեքը կարող է գերազանցել 100 հազար դոլարը: