Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմեբերի 23-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դանիել Վարուժան փողոցի տներից մեկին կից շինությունում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է տան տանիքը եւ կից խորդանոցը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.23-ին, մարվել` 15.07-ին: Ամբողջությամբ այրվել է տանը կից խորդանոցը (30 քմ) ` տնտեսական ու կենցաղային իրերով, ինչպես նաեւ տան տանիքը (60 քմ):