Եգիպտոսում զինյալների սինայական խումբը կառավարական զորքերին կոչ է արել վայր դնել զենքը: Հակառակ դեպքում նրանք սպառնում են ավելի որոշակիորեն պայքարել ոստիկանության ու զինված ուժերի դեմ:
«Անսար Երուսաղեմ» կամ «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» ծայրահեղական իսլամիստական խմբավորումը հայտարարել է, որ եգիպտական զորքերը սխալ է համարում, քանի որ դրանք ենթարկվում են աշխարհիկ իշխանությանը: Եթե նրանց հաղորդագրությունն անտեսվի, ապա զինյալներն ավելի որոշակի քայլերի կդիմեն, հաղորդում է «Utro.Ru»-ն` վկայակոչելով Assotiated Press-ը:
Նշենք, որ բանակային ստորաբաժանումները Սինայի թերակղզում զինյալների ոչնչացմանն ուղղված գործողություն են իրականացրել: Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 4 իսլամիստ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Ռազմական վերլուծաբանը»:





























