Մենք բավականին շատ, չափից շատ ուշադրություն ենք դարձնում նախկին նախագահներին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերս արված հայտարարությանը։
«Դժբախատաբար, երբ նայում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, պետք է ասեմ, որ բավականին տխուր է, որովհետեւ լայն առումով դա նշանակում է եւ ցույց է տալիս,որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամկետը՝ որպես քաղաքական ուժ, ավարտված է, եւ եթե մենք նայում ենք այս ռուսամետ վերջին հայտարարություններին, ապա դա հստակ տարբերվում է տարիներ առաջ նրանց վարած քաղաքականությունից, դա նշանակում է, որ մենք բավականին շատ, չափից շատ ուշադրություն ենք դարձնում նախկին նախագահներին»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։





























