Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ապրիլի 11-ին կայցելեն Վրաստան:
Այցի շրջանակներում նրանք հանդիպումներ կունենան իշխանության ներկայացուցիչների հետ, եւ կքննարկեն Եվրոպայի Խորհրդի ընդունած բանաձեւերի կատարման ընթացքը: Նրանք կծանոթանան երկրի իրավիճակին՝ օգոստոսյան դեպքերից հետո: Այդ հարցը ամենագլխավորներից էր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:
Համազեկուցողները կայցելեն նաեւ Ցխինվալ, Գալի եւ Սուխում, հաղորդում է «GHN»-ը:




























