Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ՝ Արամ Հովհաննիսյանի վարած «Ռենո» մեքենան եւ էդուարդ Տոնոյանի վարած «Տոյոտան» բախվել են իրար, որի հետեւանքով «Ռենոյի» ուղեւոր Շուշան Պետրոսյանը, «Տոյոտայի» վարորդ էդուարդ Տոնոյանը եւ վերջինիս ուղեւորներ Անուշ Կարապետյանը, Աննա Տոնոյանը տեղափոխվել են «Նաիրի» բ/կ եւ թիվ 1 համալսարանական կլինիկա: Նախնական տեղեկություններով՝ «Տոյոտայի» ուղեւորները հաշվապահներ էին:
Նշենք, որ «Նաիրի» բ/կ տեղափոխված երկու տուժածները հրաժարվել են հոսպիտալացումից: Հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում Աժ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:





























