Օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված Նախիջեւանի Սադարաքի մաքսատան պետ Մեհմեդ Սեյիդովի նկատմամբ դատարանը կալանման որոշում է կայացրել։

Թուրքական Gazetekars կայքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանության կողմից Նախիջեւանի եւ Թուրքիայի միջեւ մաքսանենգ գործունեության դեմ գործողության շրջանակներում ձերբակալված 18 կասկածյալներից 14-ը դատարանի որոշմամբ կալանավորվել են։

Կալանավորվել է նաեւ Կարսի օդանավակայուն ձերբակալված Նախիջեւանի Սադարաքի մաքսատան պետ Մեհմեդ Սեյիդովը, ում տեղափոխել են Էրզրումի բանտ։

Նշվում է, որ Նախիջեւանի Սադարաքի մաքսատան պետի մասնակցությամբ տեղի է ունեցել խոշոր չափերի մաքսանենգությունները, որոնց հետեւանքով տարեկան 40 մլն լիրայի վնաս է հասցվել Թուրքիայի բյուջեին։

Ավելի վաղ, ձերբակալվել էին թուրքական կողմի մաքսատան 7 աշխատակից եւ 10 բեռնափոխադրող ընկերությունների սեփականատերեր։