Ռուսական Կրասնոյարսկի 28-ամյա բնակիչը, որը գործերով եկել էր հարեւան Զելենոգորսկ, խոյահարել է ոստիկանական ավտոմեքենան ու կողքին կայանված ավտոմեքենան` հարբած ժամանակ երեւակայելով, որ համակարգչային խաղէ խաղում:

Բարձրախոսների միջոցով հերթապահող ոստիկանները պահանջել են կանգ առնել, սակայն վարորդը փորձել է փախուստի դիմել` այդ ընթացքում բազմիցս խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները: Ոստիկանները փակել են ճանապարհը` փորձելով այդ կերպ կանգնեցնել նրան: Սակայն վարորդը շարունակել է ընթացքը ու խոյահարել ոստիկանական ավտոմեքենան ու մոտակայքում կայանված եւս մեկ մեքենա: Ոստիկաններին հաջողվել է բռնել նրան:

Տղամարդու խոսքով` ինքը հարբած է եղել ու որոշել է շրջել մեքենայով, իսկ երբ տեսել է, որ ոստիկանները հետեւում են իրեն, փորձել է փախչել` երեւակայաելով, որ համակարգչային խաղ է խաղում:

Նա կալանավորվել է 30 ամսով եւ պետք է վճարի 35 հազար ռուբլի: