Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը հայտարարել է, որ Դիարբեքիրի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Գյուլթան Քըշանաքին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 2014-ի մարտի 30-ին, Թուրքիայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը Դիարբեքիրի քաղաքապետի թեկնածու է առաջադրել կուսակցության կին համանախագահ Գյուլթան Քըշանաքին։
Նշենք, որ քրդերի շրջանում մեծ հեղինակություն վայելող Դիարեբքիրի ներկայիս քաղաքապետ Օսման Բայդեմիրը հայտարարել էր, որ եկող ընտրություններին չի առաջադրելու իր թեկնածությունը՝ տեղը զիջելով նոր անունի։
Թուրքական թերթերում տեղեկություններ են հայտնվել, որ Օսման Բայդեմիրին պատրաստվում են դարձնել քրդական «Ժողովրդավարական հասարակությունների կոնգրես» (DTK) շարժման նախագահ։ Իր հերթին DTK-ի ներկայիս նախագահ Ահմեդ Թուրքը պատրաստվում է Մարդինի քաղաքապետի ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը։





























