Դեկտեմբերի 23-ին, ժամը 09.00-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ալեք Մանուկյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառի, ինչի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 23-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, պատճառել մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երեւանի Դավիթ Բեկի եւ Հովսեփյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.50-ին, Նոր Գեղի-Արգել ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























