«Սառը պատերազմի» ժամանակների վախերով առաջնորդվելով` ՆԱՏՕ-ի երկրները նախկինի պես հակառուսական ֆոբիաներ են դրսեւորում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ժամանակակից գործերում նախորդ էպոխայի վախերով առաջնորդվելը հեռատես քայլ չէ»,-ասել է Լավրովը` RT-ին տված հարցազրույցում:
Նա նաեւ ընդգծել է, որ Մոսկվան հետաքրքրված է հարեւանների հետ համագործակցելով եւ զարգացնում է հարաբերությունները այդ բոլոր երկրների հետ:
«Այդ ֆոբիաների ազդեցությամբ եվրոպական որոշ գործընկերների մոտ դեռեւս ցանկություն կա պահպանելու բաժանարար գծերը եւ անգամ դրանք դեպի Արեւելք տեղաշարժելու: Եվրասիա մայրցամաքի վրա իրերի դասավորությունը դիտարկել իմը-ուրիշինը պրիզմայով, զրոյական արդյունքով խաղ է նշանակում»,-ասել է Լավրովը:





























