Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է սկանդալային «մեծ կաշառք» գործողությանը՝ նշելով, որ եթե կա անօրինակություն, ոչ-ոք չի կարող այն ծածկել։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, խոսելով «մեծ կաշառք» գործողության մասին, նշել է, թե այդ թեմայով խոսել այս պահին Պակիստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Աբդուլլահ Գյուլը շեշտել է, թե դատարաններն անկախ են ու անկողմնակալ. «Բոլորը պետք է դատարանների հանդեպ հարգալից լինեն։ Եթե կա անօրինականություն, ոչ-ոք չի կարող այն ծածկել։ Թող բոլորն այդ խնդրում հանգիստ լինեն։ Դատարանն այնպիսի վճիռ կկայացնի, որ որեւէ հարցական չի թողնի։ Անձնական գաղափարները պետության մեջ էական չեն»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։





























