Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել վերջերս Ռուսաստանում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաեւ Հայրենականի մեծ պատերազմի 65-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին մասնակցության հրավերի համար: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներն անդրադարձ են կատարվել վերջին իրադարձություններին:
Երկու երկրների ղեկավարները խոսել են նաեւ առաջիկա հնարավոր հանդիպման վերաբերյալ:




























