Թուրքիայի Ըսփարթա նահանգի փոխոստիկանապետ Աբդի Ալթընօքին մահացած են գտել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ըսփարթա նահանգի փոխոստիկանապետ Աբդի Ալթընօքին մահացած են հայտնաբերել։ Նշվում է, թե նախնական վարկածով, նա ծառայողական ատրճանակով ինքնասպան է եղել։
Աբդի Ալթընօքը ամուսնացած է եղել եւ ունի 3 երեխա։
Նշենք, որ օրեր առաջ մեքենայի մեջ մահացած էին գտել սկանդալային «մեծ կաշառք» գործողության մասնակից ոստիկանապետերից մեկին։





























