Մոսկվայի հարավ-արեւելքում կրակոցներով ուղեկցված ավազակային հարձակում է տեղի ունեցել. անհայտ անձինք կրակ են բացել ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորի ուղղությամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունը:

Ծառայության աշխատակիցը հայտնել է, որ դեպքը կատարվել է Տիխորեցկի բուլվարում, հանցագործները երկու մեքենաներով փակել են տուժածների մեքենայի ճանապարհը եւ կրակ բացել: Տղամարդկանցից  մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է: Չարագործներն առեւանգել են տուժածների գույքը՝ ավտոմեքենաներից մեկը թողնելով դեպքի վայրում:

Հանցագործներին որոնում են, հայտնաբերվել է նրանց մյուս մեքենան: Հետախուզումը շարունակվում է, ճշտվում է, թե ինչ է առեւանգվել տուժածների մեքենայից: