Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 9-րդ փողոցի 2-րդ փակուղում գտնվող դպրոցի կաթսայատան տանիքում, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 07.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ այրվում է դպրոցի մասնաշենքին կից կաթսայատան (45 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.20-ին: