Կիեւում Վրաստանի դեսպանատունը դիմել է Ուկրաինայի ԱԳՆ-ին եւ պաշտոնական բացատրություն պահանջել մի շարք վրացիների մուտքը երկիր արգելելու համար:
«Մենք, բնականաբար, պաշտոնական նոտայով դիմել ենք Ուկրաինայի ԱԳՆ: Այժմ սպասում ենք պաշտոնական պատասխանի»,-ասել է վրացական դեսպանը «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Մինչ այդ ուկրաինական ԱԳՆ-ում հաղորդել են, որ գերատեսչությունը արգելքի հետ կապ չունի, քանի որ նման որոշումներ կայացնող պետական մարմինների ցուցակում չէ:
ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան պարզաբանել է, որ նման որոշում կարող է կայացնել ՆԳՆ-ն,ԱԽ-ն եւ այլն, փոխանցում են լրատվամիջոցները:





























