Թբիլիսիում կալանավորվել է Վրաստանի մահացած նախկին վարչապետ  Զուրաբ Ժվանիայի թիկնազորի նախկին պետ Կոբա Խարշիլաձեն:

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը եւ Կոբա Խարշիլաձեի խափանման միջոցը՝ 400 հազար լարիի տուգանքը, փոխարինել կալանքով: Խարշիլաձեն կալանավորվել է դատարանի դահլիճում:

Կոբա Խարշիլաձեն մինչեւ վերջերս Հին Թբիլիսիի խորհրդի փոխնախագահն էր: Նա եւ խորհրդի նախկին ղեկավար Լաշա Փուրցխվանիձեն մեղադրվում են ձեռնարկատիրական ապօրինի գործունեություն ծավալելու եւ բյուջետային միջոցները մսխելու մեջ:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատախազության պահանջը բավարարվել է միայն Կոբա Խարշիլաձեի մասով: Լաշա Փուրցխվանիձեն տասնօրյա ժամկետում պարտավորվել է վճարել 400 հազար լարիի տուգանքը: