ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված գազային պայմանագիրը Ազգային ժողովում չի ընդունվել, այսինքն՝ քվեարկությոնը իրավական ուժ չունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
Միեւնույն ժամանակ, նա ողջունելի համարեց, որ խորհրդարանի ոչ կոալիցիոն ուժերը պատրաստվում ե այդ համաձայնագրի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում, բայց չիկարծում, որ ՍԴ-ն այդ հարցը կքննարկի, քանզի այդ կառույցը, խախտելով Սահմանադրությունը, այդ համաձայնագիրը համարեց սահմանադրական, մինչդեռ այն այն հակասահամանդրական է։
Ինչ վերաբերում է ոչ իշխանական պատգամավորների մանդատը վայր դնելուն, ապա, նրա կարծիքով, եթե դա կազմակերպված տեղի ունենա, ապա կառաջացնի խորհրդարանական ճգնաժամ եւ իրավական առումով պետք է անցկացնել նոր խորհդարանական ընտրություններ։ Այդ մոտեցումը նա համարեց ուտոպիստական։ Դավիթ Շահնազարյանը չի կարծում, թե այն ուժերը, որոնք դեմ են գազի պայմանագրին, բայց կողմ են Մաքսային միությանը, քննարկեն մանդատները վայր դնելու առաջարկը։ Նրանց «ՄՄ-ին կողմ, գազայիհին դեմ» պահվածքը Դավիթ Շահնազարյանը որակեց այսպես՝ «գազայինին դեմ ըլալով, Մաքսայինին կողմ կըլան»։
Նա այդ համաձայնագիրը համարեց Մաքսային միության այցետոմսը, «եւ թող հասկանան, ինչպես մեծ դասականնն էր ասում, դժբախտությունները սկսվել են, պատրաստվեք նորերի»։





























