ՀԱԿ խմբակցության խպատգամավոր Արամ Մանուկյանի հաշվարկներով՝ Հայաստանից հեռացած եւ չվերադարձածների թիվն այս տարի կկազմի մոտավորապես 150 հազար մարդ: Այս մասին նա ասաց այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մոտավորապես այդ ամիսների ընթացքում արտագնա աշխատանքի գնացած 100 հազար մարդ կվերադառնա, որոնք էլի կգնան, բայց մշտական գնացողների թիվը կկազմի 150 հազար մարդ, որը ամենամեծ թիվն է հայ ժողովրդի պատմության մեջ: Խոսքը վերաբերվում է խաղաղ վիճակում տեղի ունեցած արտագաղթին: Երբեք Հայաստանից այդքան մարդ դուրս չի եկել, երբ Հայաստանում պատերազմ չի եղել»,- նշեց Արամ Մանուկյանը:
«Սա կորուստ է, որն անդրադառնում է տնտեսության, քաղաքականության, վերարտադրման, կրթության, մշակույթի, բանկային, հարկային, մաքսային եւ այլն ոլորտների վրա: Այսինքն`2013թ-ի ամենամեծ կորուստը մարդկանց բացակայելն է Հայաստանից»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:





























