Վաշինգթոնում Սուրբ Ծննդյան օրվա առավոտյան կրակել են Սանտա Կլաուսի վրա: Երբ վերջինս սկսել է փողոցում երեխաներին նվերներ բաժանել, կարողէ լսվել: Գնդակը դիպել է Սանտայի մեջքին, ով միայն հասցրել է ասսել. «Շնորհավոր...», իսկ հետո ցավից կծկվել է եւ ծնկի իջել:
Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակվել է գազային ատրճանակից: Դեռեւս չի հաջողվել պարզել կրակողի ինքնությունը, ինչպես նաեւ միջադեպի պատճառները:
Ներկայումս Սանտա Կլաուսի կյանքին վտանգ չի սպառնում, վնասվածքը լուրջ չէ: Այդուհանդերձ, բժիշկները պնդել են, որ տղամարդը մնա հիվանդանոցում, հաղորդում է Utro.ru-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:





























