2014 թվականին աղանդավորներին մաղթում եմ միայն դժբախտություն։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ կմաթղեր հայ մորմոններին գալիք տարում։

«Դժբախտություն են մաղթում։ Աղանդների, բաների մասին ինձ հարց մի տվեք, որովհետեւ ես էդտեղ ծայրահեղ եմ։ Հայր կրոնը հայն է»,- ասաց Գ. Սահակյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am