Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը համարել է, որ Սիրիայի նախագահի՝ «Էրդողանը պատասխանատու է տասնյակ հազարավոր սպանված սիրիացիների համար» արտահայտությունը քննադատության շրջանակում է տեղավորվում։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Halk TV-ի եթերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քննադատության էր ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Սիրիայում արյունահեղությանը նպաստելու մեջ։ Իր խոսքում Սիրիայի նախագահը Թուրքիայի վարչապետին պատասխանատու էր համարել տասնյակ հազարավոր սպանված սիրիացիների համար։ Այս արտահայտության համար բողոք էր ներկայացվել Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհուրդին՝ պատժելու Halk TV-ին։
Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհրդի նիստում քննարկվել է բողոքը եւ որոշում կայացվել, որ Ասադի վերոնշյալ խոսքերը անձնական վիրավորանք չեն Էրդողանին եւ համարվում են քննադատություն։




























