Սուրբ Ծնունդից երկու շաբաթ առաջ Մերձավոր Արեւլքին հարվածեղ ամենահզոր փոթորիկներից մեկը՝ ձյան հաստ շերտերով ծածկելով Բեթղեհեմի բլուրները: Փոթորիկը ճաքեր առաջացրեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցու պատերում՝ կառուցված Հիսուսի ծննդյան ավանդական վայրում:

Ինչպես գրում է «The Huffington Post»-ը, ջրի հասցրած վնասները համեմատաբար փոքր էին՝ շնորհիվ բազիլիկայի տանիքի, պատուհանների եւ հին փայտե սյուների, որոնցից ոմանք ավելի քան 1500 տարեկան են, վերանորոգման վերաբերյալ հազվագյուտ համատեղ նախագծի, որը գտնվում է իրականացման փուլում: Ոմանք սա անվանում են Հիսուսի ծնունդից հետո ամենամեծ հրաշքը Բեթղեհեմում. Երեք եկեղեցիները, որոնք կիսում են Սուրբ Ծննդյան եկեղեցու համար պատասխանատվությունը, մի կողմ են դրել դարավոր լարվածությունը, որպեսզի կյանքի կոչեն այս նախագիծը:Կիրառելով դիվանագիտության արվեստը՝ պաղեստինյան վարչակազմը համոզել է կաթոլիկ հռոմեական, ուղղափառ հունական եւ հայ առաքելական եկեղեցիներն ստորագրել համաձայոնւթյուն, որը թույլ կտա վերանորոգել եկեղեցին, որի բազիլիկան կառուցվել դեռ է մ.թ 600թ.-ին Հուստինիանոս կայսեր օրոք:

Սուրբ Ծննդյան առաջնային եկեղեցին կառուցվել էր 330թ.-ին Կոստանտիանոս կայսեր հրամանով, սակայն 200 տարի անց ամբողջովին կործանվել էր: Այս եկեղեցին կառուցվել է նույն վայրում: