Թուրքիայում «մեծ կաշառք» սկանդալային գործողություններից հետո Թուրքիայի վարչապետը հայտնել է կառավարությունում 10 նոր նախարարների անունները։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ 1,5 ժամ քննարկումներից հետո Էրդողանը հայտնել է նոր նշանակվելիք նախարարների անունները։
Փոխվարչապետ-Էմրուլահ Իշլեր
Արդարադատության նախարար-Բեքիր Բոզդաղ
Սոցիալական ապահովության նախարար-Այշենուր Իսլամ
ԵՄ հարցերով նախարար-Մեւլութ Չավուշօղլու
Արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարար- Ֆիքրի Ըշըք
Բնապահպանության նախարար-Իդրիս Գյուլերջե
Էկոնոմիկայի նախարար-Նիհաթ Զեյբեքչի
Սպորտի եւ երիտասարդության նախարար-Աքիֆ Չաղաթայ
ՆԳ նախարար-Էֆքան Ալա
Տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար-Լութֆու Էլվան
Նշենք, որ «մեծ կաշառք» գործողությունից օրեր անց՝ դեկտեմբերի 26-ին, Թուրքիայի ԳՆ, Էկոնոմիկայի եւ Բնապահպանության նախարարները հրաժարական էին ներկայացրել։ Նրանց որդիների եւ նրանց անունները շոշափվում էին խոշոր կոռուպցիոն գործարքների հետ։




























