Բաքվի կենտրոնում երկրորդ խմբի հաշմանդամ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Զաուր Հասանովը ինքնահրկիզվել է: Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի առաջ:

Ինչպես հաղորդում է www.contact.az-ը, այդ քայլին նա գնացել է ԱԱԿ ղեկավարի որոշման պատճառով, քանի որ իրենից խլել էին Բիբի Էյբաթ բնակավայրում գտնվող սրճարանը: Տղամարդուն փրկել հաջողվել է, նա ներկայումս հիվանդանոցում է:

Սրճարանը Հասանովի ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է եղել: 5 հոգանոց ընտանիքն ապրել է պետությունից ստացվող 110 մանաթ նպաստով: Հաշմանդամի բողոքներն այլ պետական կառույցներում անտեսվել են: