Սուրբ ծնունդն ամերիկյան ընտանիքի ու նրանց հարազատների համար իսկական մղձավանջ է դարձել: Լուիզիանա նահանգում հրդեհի զոհ է դարձել 3 երեխա, որոնք այրվել են ավտոմեքենայում:
Միջադեպը տեղի է ունեցել Հոումա քաղաքում: Երեխաները 11,12 եւ 13 տարեկան են եղել:
Հատկապես խորը այրվածքներ է ստացել նրանց հայրը, որը փորձել է փրկել երեխաներին: Տուժել է եւս 7 մարդ` 5 երեխա եւ նրանց ծնողները, հաղորդում է «Lenta.ru»-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Հրդեհի պաշտոնական պատճառն առայժմ չի հաղորդվում:





























