Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանին, դեկտեմբերի 25-ին, ընդունել է ՎՍՀ վարչապետ Նգույեն Տան Զունգին եւ քննարկել երկկողմ հարաբերությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բարձր գնահատելով երկու երկրների միջեւ հաստատված, փոխադարձ շահերի վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Վիետնամի վարչապետը եւ ՀՀ դեսպանը ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարեւորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական, կրթական, մշակութային, տուրիզմի եւ մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմանը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել միջկառավարական հանձնաժողովի եւ առեւտրային համատեղ պալատի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաեւ երկուստեք կարեւորել են ուսանողների, գիտնականների, ուսուցիչների փոխանակման երբեմնի ավանդույթի վերականգնումը:





























