Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ով ժամանակ առ ժամանակ աչիք է ընկնում հայերի հանդես ագրեսիվ վարքագծով, իր պաշտոնին հրաժեշտ է տվել Twitter-ի միջոցով հաղորդագրություն գրելով։

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը պաշտոնը թողնելուց առաջ Twitter-ում լուսանկար է տեղադրել նոր նշանակվելիք նախարար Մեւլութ Չավուշղլուի հետ եւ թողել հետեւյալ մեկնաբանությունը. «ԵՄ հարցերով նախարարները կփոխվեն, սակայն Եվրամիության անդամակցությանը գործընթացը շարունակվելու է։ Մեւլութ Չավուշօղլուի ամենամեծ աջակիցներից եմ»։

Նշենք, որ «մեծ կաշառք» սկանդալային գործով Էգեմեն Բաղըշին մեղադրում են ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբից խոշոր կաշառք վերցնելու եւ դրա դիմաց որոշ անձանց համար Իտալիայի վիզա, ապրելու իրավունք ստանալու եւ այլ անօրինական գործարքներ իրականացնելու մեջ։